Քիմիա

Ձվի բնական քիմիական բաղադրությունը

Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ (պրոտեազ, դիպեպսիդազ, դիաստազ), վիտամիններ։

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56% -ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ:



Ձուն նաև պարունակում է օգտակար քանակությամբ A, E, B5, B12 վիտամիններ, ինչպես նաև երկաթ, յոդ և ֆոսֆոր՝ բոլոր կենսական սնուցիչները ձեր առողջ և հավասարակշռված սննդակարգին աջակցելու համար:

Քիմիա

Փետրվարի 19-23

Էջ՝ 97-101

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

2C+O2→2CO↑

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Գործնական աշխատանք

Լաբորատոր փորձ ՝ 1

Լաբորատոր փորձ ՝ 2

Լաբորատոր փորձ ՝ 3

Լաբորատոր փորձ ՝ 4

Լաբորատոր փորձ ՝ 5

Քիմիա

Փետրվարի 12-16

Дата: 10 февраля, 2024Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Սովորել՝ Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը։

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Քիմիա

Փետրվարի 5-9

Дата: 3 февраля, 2024Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Նոր թեմա- Թթվածին։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։
  2. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

Խմբային աշխատանք

Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,

բ) թթվածնի ծավալը դասասենյակում:

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

Քիմիա

Գրավորներ

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

թյունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել.

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Քիմիա

Աղեր:Դասակարգումը:Ստացման եղանակները:Աղերի քիմիական հատկությունները:

Չեզոք աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ չպարունակող թթվային մնացորդից։

Տարբեր մետաղների չեզոք աղերի օրինակներ՝

Աղի անվանումը Աղի բանաձը
Նատրիումի նիտրատNaNO3
Կալցիումի կարբոնատCaCO3
Նիկելի (II) սուլֆատNiSO4
Կոբալտի (II) սուլֆատCoSO4

Թթու աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով դեռևս տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ պարունակող թթվային մնացորդից։Թթու աղերը բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արգասիքներն են։
Օրինակ՝
H2SO3+NaOH=NaHSO3+H2O
Թթու աղերն անվանակարգելիս թթվային մնացորդի անվանմանն ավելացվում է «հիդրո» նախածանցը:Որոշ թթու աղերի օրինակներ.

Աղի անվանումըԱղի բանաձևը
Նատրիումի հիդրոսուլֆատNaHSO4
Կալիումի հիդրոֆոսֆատK2HPO4
Ամոնիումի երկհիդրոֆոսֆատ(NH4)H2P O4
Կալցիումի հիդրոկարբոնատCa(HCO3)2

Աղերի ստացման եղանակները հիմնված են անօրգանական միացությունների քիմիական հատկությունների վրա:
Աղերի ստացման հիմնական եղանակներն են. 

1. հիմքի և թթվի  փոխազդեցությունը՝

Ba(OH)2 + 2HCl = BaCl 2+ H2O

2. ալկալու և թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

2NaOH + CO2 = Na2SO 3+ H2O
3.ալկալու և լուծելի աղի փոխազդեցությունը (եթե ջրում չլուծվող հիմք է առաջանում)՝
2KOH + CuCl= Cu(OH)2↓ + 2KCl

4. հիմնային օքսիդի ու թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

MgO + CO2 = MgCO3

5. թթվի ու հիմնային օքսիդի փոխազդեցությունը՝

CuO + 2HCl = CuCl 2+ H2O

6. թթվի ու աղի փոխազդեցությունըեթե անլուծելի թթու, անլուծելի աղ կամ պակաս ցնդող թթու է առաջանում՝

AgNO3 + HCl = AgCl↓ + HNO3

7.թթվի ու մետաղի փոխազդեցությունը՝

Zn + 2HCl = ZnCl2 + H2

8. երկու աղի լուծույթների փոխազդեցությունը, եթե որպես ռեակցիայի արգասիք անլուծելի աղ է առաջանում՝

K2CO 3+ MgSO4 = MgCO3↓ + K2SO4

9. աղի լուծույթի ու մետաղի փոխազդեցությունը, եթե մետաղը ջրի հետ անմիջականորեն չի փոխազդում և մետաղների համեմատական ակտիվության շարքում աղի բաղադրությունում առկա մետաղի համեմատ ձախ է տեղադրված՝

Zn+CuSO4=ZnCl2+CuCu+2AgNO3=Cu(NO3)+2Ag

10. մետաղի ու ոչ մետաղի փոխազդեցությունը՝

Ca + S = CaSZn+Br2=ZnBr2

Աղերի քիմիական հատկությունը

Աղերը փոխազդում են՝

1. Մետաղների հետ:

Աղերի ու մետաղների փոխազդեցությունը սովորաբար հանգեցնում է աղի ու մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա)։ Փոխազդող նյութերն ընտրվում են ըստ մետաղների համեմատական ակտիվության շարքի։ Ընդ որում` յուրաքանչյուր մետաղ դուրս է մղում իրեն հաջորդող բոլոր մետաղները դրանց աղերի լուծույթներից։

Օրինակ՝
Fe + CuSO 4= FeSO 4+ Cu
2. Հիմքերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման (հիշեցնենք, որ ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կա՛մ անլուծելի հիմք, կա՛մ անլուծելի աղ լինի):
Օրինակ՝
CuSO4 + 2NaOH = Cu(OH)2↓ + Na2SO4
3. Թթուների հետ:
Այս փոխազդեցությունը  հանգեցնում է նոր թթվի և նոր աղի առաջացման (ելանյութերն անհրաժեշտ է ընտրել այնպես, որ արգասիքների թվում անլուծելի, կամ թույլ, կամ անկայուն թթու, կամ էլ անլուծելի աղ լինի)։
Օրինակ՝
BaCl 2+ H2SO4 = BaSO4↓ + 2HCl

4. Աղերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է երկու նոր աղի առաջացման։ Փոխազդող նյութերը պետք է այնպես ընտրել, որ ելանյութերը  ջրում լուծելի լինեն, իսկ արգասիքներից գոնե մեկն անլուծելի լինի:
Օրինակ՝
CuSO4 + Ba(NO )2= 2BaSO4↓ + Cu(NO3)2

5. Ոչ մետաղների հետ:
Այսպիսի փոխազդեցությունը բնորոշ է հալոգեններին (VII Ա խմբի տարրեր), հանգեցնում է  աղի ու ոչ մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա), ընդ որում` յուրաքանչյուր հալոգեն դուրս է մղում պակաս ակտիվ հալոգենը վերջինիս աղի լուծույթից:
Օրինակ՝
2KBr + Cl2 = 2KCl + Br2

Քիմիա

 Հարաբերական մոլեկուլային զանգվածը: Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը:

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի 1 մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը: Այն չափողականություն չունի:

2. Հաշվեք P2O5,Li2O,Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:


P2 O5 Li2O Fe3O4 SO3
M= 2*31+5*16=142 M= 2*7+1*16= 30 M= 3*56+4*16= 232 M= 1*32+3*16= 80



3. Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

4. Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.
ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին — CaO
բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին — SH2

Քիմիա

Նոյեմբերի 14-18

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
    Քիմիական բանաձևը նյութի պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսով:
  2. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:
    Թիվը, որը բանաձևում գրվում քիմիքական նշանից ներքև ու աջ, կոչվում է ինդեքս:
  3. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
    Քիմիական բանաձևը մեզ հայտնում է նյութի բաղադրության մասին:
  4. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
    ա. CuO- Պղնձի օքսիդ
    բ. NaOH-Նատրիումի հիդրօքսիդ
    գ. LiH-Լիթիումի հիդրիդ
    դ. SiO2-Սիլիցիումի երկօքսիդ
Քիմիա

 Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր:Տարրերի տարածվածությունը բնության մեջ:

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ-սնդիկ, պինդ-երկաթ, բրոնզ, ոսկի:

2. Բերե՛ք գազային ,հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ-բրոմ, պինդ-ծծումբ, ածխածին:

3. Ո՞ր նյութերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

քար, փայտ, ջուր:

4. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղևը:

Երկրի կեղևի 50% կազմում է թթվակծին, 257% սիլիցիում, ալյումինը 7%, երկաթը 5%: